Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում շարունակվում է ռուս խաղաղապահների առաքելությունը՝ այդ թվում Հայաստանը Լաչինով Արցախին կապող ճանապարհահատվածում: Ասաց նաեւ, որ Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը:
Ըստ Մարիա Զախարովայի՝ այս պահին ընթանում են մարդասիրական աշխատանքներ, որոնք համակարգում է ՌԴ մի քանի գերատեսչությունների՝ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների, ԱԳՆ-ի եւ ՌԴ ՊՆ-ի մասնագետներից եւ այլ սեկտորում աշխատողներից կազմված օղակը:
Նոյեմբերի 14-ից սկսած, Մարիա Զախարովայի տվյալներով, Արցախ են վերադարձել 3000-ից ավելի ընտանիքներ:
Ասաց նաեւ, որ նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիերը: Այս ցուցանիշը ներառում է երկու կողմերի զոհերին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ