ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…
Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից…
Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել…
Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, որոնք ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։
Այն ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»։
Կարդացեք նաև