Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան չի բացառել Անկարայի դեմ պատժամիջոցները

Նոյեմբեր 19,2020 14:13

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հնարավոր է համարել, որ Եվրամիության երկրները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին կարող են քննարկել Անկարայի դեմ պատժամիջոցների հարցը՝ պայմանավորված Արևելյան Միջերկրածովում նրա գործողությունների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ամեն անգամ, ցավոք, տեղի են ունենում նոր սադրանքներ… Եթե մինչև դեկտեմբեր Թուրքիայից դրական ազդակներ չստանանք, եթե հետագայում էլ լինեն սադրանքներ, ինչպիսին էր Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, ապա կլինեն շատ բարդ քննարկումներ (ԵՄ գագաթնաժողովին-խմբ.)»,- ասել է Մաասը ԵՄ արտգործնախարարների խորհրդակցությանը:

Նրա խոսքով՝ առայժմ Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտության կարգավորման փորձերն այնպիսի արդյունքի չեն հանգեցրել, որը կբավարարի Եվրոպային: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատժամիջոցներ կկիրառվեն Անկարայի դեմ, նախարարն ասել է, որ ԵՄ-ը այդ հարցը նախկինում էլ է բարձրացրել: Մաասը հստակ անուններ չի նշել, բայց ակնարկել է, որ այդ հարցը նախկինում առաջադրել են Հունաստանը և Կիպրոսը:

«Եթե Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում չլինի, ապա ես ելնում եմ նրանից, որ թեման (պատժամիջոցների-խմբ.) կրկին կբարձրացվի դեկտեմբերին ԵՄ խորհրդի ժամանակ»,- հայտարարել է Մաասը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30