«Ֆեյք հեղափոխություն» նախաձեռնությունը խորհրդանշական ծաղկեպսակ դրեց իրենց պնդմամբ՝ Հայաստանի քաղաքական իշխանության կողմից ստեղծված եւ ֆինանսավորվող ֆեյք ֆաբրիկաներից մեկի`«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի առջեւ:
«Ֆեյք հեղափոխություն» նախաձեռնության ղեկավար Արսեն Նիկողոսյանի խոսքով, իրենք վստահելի ու հավաստի բազմաթիվ տվյալներ ունեն այդ գրասենյակների, դրանց գործունեությունը կազմակերպողների եւ դրանցում աշխատող անձանց մասին: «Մենք ճանաչում ենք ձեզ: 120 հազար դրամի համար մի վաճառվեք: Մենք լավ գիտենք, թե ումից եք վարձատրվում: Մենք հույս ունենք, որ այս ծաղկեպսակով այդ ֆեյքաբուծարանների աշխատողները կհասկանան ու վերջ կտան այս ամեն ինչին: Այսօր ամբողջ ինտերնետը լցված է ատելությունով: Իսկ ֆեյք գրառումներով հայհոյողներին ուզում եմ տեղեկացնել. ժողովուրդ ջան, չեք փախնելու: Սա Հայաստանն է եւ այստեղ հայհոյելու համար պատժվելու են»:
Ցույցի մասնակիցները առանձնապես վրդովված են նրանով, որ այդ ֆեյք ֆաբրիկաները խիստ վիրավորական գրառումներ են կատարում նաեւ այս պատերազմում զոհված այն հերոս զինվորների մայրերի հասցեին, որոնք իրենց ցավն ու արդարացի բողոքն են հայտնում այսօրվա վարչապետի եւ նրա ղեկավարած իշխանության հասցեին:
Խաղաղ բողոքի ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ այս խայտառակությունը չդադարեցնելու դեպքում իրենք անուն առ անուն կհրապարակեն բոլորի անունները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ