Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա միակ փաստաթուղթն է, որտեղ Հայաստանը, ի դեմս ՀՀ վարչապետի, ընդունել է, որ ինքը հակամարտության ոչ միայն կողմ է, այլ նաեւ զորքեր է տեղակայել Արցախում». Տարոն Սիմոնյան

Նոյեմբեր 19,2020 13:19

«Հայաստանով ճանապարհ տրամադրել՝ նշանակում է ՀՀ ամբողջականության դեմ քայլ անել: Հնարավոր է ժամանակը գա՝ դրա հետ կապված նաեւ քրեաիրավական գնահատական տրվի: Բայց եթե ասում են՝ ապաշրջափակում է տեղի ունենում, բացում ենք սահմանները, էդ միջանցքն ինչի՞ ենք տալիս, այդ ճանապարհը ո՞վ է սարքում, ո՞վ է հսկում, միայն մե՞նք ենք օգտագործում, այնքան հարցեր կան: Այս փաստաթղթի արդյունքում, ասում են՝ Ադրբեջանը պատրաստվում է մեզ դատի տալ, չգիտեմ, 50 մլրդ դոլար »,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Իսկ Տարոն Սիմոնյանն ասաց, որ այս փաստաթղթի դրույթները առ ոչինչ են, որովհետեւ պետք է վավերացվեին ԱԺ-ում, ինչը չի արվել. «Ամբողջ տարածաշրջանում ուժերի կուտակում է տեղի ունենում, ոչ միայն Թուրքիան, այլ մեր տարածաշրջանում գտնվող այլ պետություններ: Ստորագրված հայտարարության հետ կապված Թուրքիայի ու Ադրբեջանի լեզուն երկարացվել է, մենք այստեղ երկարաժամկետ պրոբլեմի առաջ ենք կանգնելու: Սա միակ փաստաթուղթն է, որտեղ Հայաստանը, ի դեմս ՀՀ վարչապետի, ընդունել է, որ ինքը հակամարտության ոչ միայն կողմ է, այլ նաեւ զորքեր է տեղակայել Արցախում: Սա նշանակում է, որ 1993-94-ից սկսած՝ 26-27 տարվա արտաքին քաղաքականությունը պատռել ենք, ջուրն ենք գցել մի հայտարարության տեքստով»: Սա է հիմք տալիս նրանց հայց ներկայացնել Հայաստանի դեմ՝ իբր թե օկուպացված տարածքների համար:

Ըստ Տարոն Սիմոնյանի, այս փաստաթղթի տակից կարող է դուրս գալ մեկը, ով չի ստորագրել այն, Փաշինյանը պետք է հայտարարի, որ սպառնալիքի տակ է ստորագրել, հաջորդը փորձի մաքրազարդել այն. «Վերջին 3 տասնամյակի ընթացքում ամենախայտառակ փաստաթուղթն է»:

Մենք փոխանցեցինք Լենա Նազարյանի խոսքերը, որ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ երկրում կարող է կայունություն ապահովել, ինչը ցույց տվեց երեկվա՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ընթացքը: Տարոն Սիմոնյանն արձագանքեց. «Չենք կարող համաձայնել դրա հետ, որովհետեւ ոչ մեկ դեռեւս ռացիոնալ մտածողությունը չի կորցրել, որ նման հայտարարության հետ համաձայնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30