«Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու, նաեւ իմ անունն էր տալիս, որ գալու են մեր տունը գրավեն: Նոյեմբերի 10-ից խայտառակ սպառնալիքներ եմ ստանում. շարունակում եմ ստանալ, որի մասին հրապարակավ ասել եմ նաեւ իրավապահ մարմիններին: Երեկ էլ զինված ուժերի համազգեստով մարդիկ խոսում էին, որ գալու են մեր տունը գրավեն: Հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ասաց, որ երկրում անիշխանություն է, չկա ոչ մի կարգուկանոն, ով ում ինչ ուզում՝ ասում է, ով ում ուզում՝ սպառնում է, ծեծում է ու պետք է սրան վերջ տրվի. «Բնականաբար, խորհուրդ չեմ տալիս որեւէ մեկին գա մեր տան վրա, որովհետեւ հաստատ սաղ-սալամաթ հետ չի գնա»: Մարուքյանն ասաց, որ ամեն դեպքում ինքը 3 երեխայի հայր է, մարդն ուզում է գա իր տունը գրավի՝ զինված, ահաբեկում են:
Մարուքյանը նաեւ հերքեց իմքայլականների ասածները Շուշիի հետ կապված, որ նախկին առաջարկով Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի ու հայկական կողմի վերահսկողությունը լինելու էր զուտ թղթի վրա. «Ոչ մի քաղաքապետ էլ Շուշիում չէր լինելու ադրբեջանցի, փախստականներն էլ դեռ հարց է՝ գալո՞ւ էին այդտեղ, թե՞ չէ: Հիմա այդ նույն իրավիճակում մենք ենք՝ Հադրութի պարագայում»:
Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ