Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք». Լենա Նազարյանը ներկայացնում է պատմությունը, թե ինչ են առաջարկել հոկտեմբերի 19-ին, որ Փաշինյանը մերժել է

Նոյեմբեր 19,2020 12:14

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ ռազմական դրության նախագիծն ընդունել են կառավարության նախագծով ու առաջարկով, իսկ հիմա չունեն որեւէ ազդակ, որ ռազմական դրությունը չեղարկեն, ուստի դեմ են ընդդիմադիր խմբակցությունների այդ առաջարկին. «Մենք այդ նիստին չենք մասնակցելու, մեր դիրքորոշումը դեմ է»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ հոկտեմբերի 19-ին, 20-ին ավելի լավ առաջարկ է եղել, Նիկոլ Փաշինյանը մերժել է: Հարցին՝ թե ի՞նչ առաջարկի մասին է խոսում Պուտինը՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Մենք իմացանք, որ ՌԴ նախագահի առաջարկով եւ Ալիեւի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ի միջակայքում եղել է առաջարկ, որ թույլ տանք, որ Շուշի վերադառնան փախստականները, որոնք մեծամասամբ ադրբեջանցիներ են: Ուզում եմ հիշեցնել, որ Շուշին ԼՂԻՄ-ի մաս է: Երբ որ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է, փաստացի համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիեւը դրան գումարել է նաեւ Շուշին, դա է եղել պատմությունը: Հայկական կողմը, քննարկելով այդ հարցը, մտածել է, որ անընդունելի է Շուշիի հանձնումը: Փաստացի դա նշանակել է Շուշիի հանձնում, որովհետեւ եթե Շուշի վերադառնան փախստականները, 80 տոկոսը ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին, որոշել է շարունակել պայքարը, ինչի մասին նաեւ ասաց ՌԴ նախագահը: Մտածել ենք, որ կունենանք ռազմական հաջողություն, նաեւ բեկում, որովհետեւ գիտեք, Շուշին բերդաքաղաք է ու մտածել է ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ այդ հատվածում մենք կկարողանանք ունենալ ռազմական հաջողություն: Դա տեղի չի ունեցել ու այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կեսին, որովհետեւ այդ պահից սկսած այլեւս պարզ էր,որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն ու այդ պահից սկսած յուրաքանչյուր հաջորդ զոհ հնարավորություն չէր ունենալու լուծել ռազմական խնդիր: Միայն այդ պայմաններում հնարավոր եղավ այդ հայտարարության ստորագրումը: Հիմա եթե այն ժամանակ՝ հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը եւ Արցախը համաձայնեին, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»:

Լենա Նազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը ու իրենց համար ընդունելի չէ Փաշինյանի հրաժարականը, կամ փոփոխությունը մեծամասնականի կողմից առաջադրված այլ թեկնածուով. «Որքան էլ պարադոքսալ հնչի, Նիկոլ Փաշինյանի գործոնը ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»:

Հարցին՝ Փաշինյանը չի՞ տիրապետել իրավիճակին, թե՞ սպասարկել է արեւմտյան ուժերի շահերը՝ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը պատասխանեց, որ երեք անգամ աշխարհի միջուկային գերտերությունների միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը խախտվել է, Հայաստանը բոլոր 3 դեպքում էլ կրակը դադարեցրել է, ի՞նչ արեւմտյան շահի մասին է խոսքը, երկու դեպքում արեւմտյան երկրների միջնորդությամբ է եղել հրադադարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30