Վարչապետի կողմից ասուլիսների անբաժանելի մասը կազմող 100 փաստերը դրա վառ ապացույցն են, քանի որ այդ փաստերում բազմաթիվ ուշադրության ոչ արժանի թեմաներ էին ներառվում։ Դրան գումարած այն փաստը, որ Փաշինյանի կառավարման ընթացքում հասարակության պառակտումը հասավ իր գագաթնակետին, իսկ հիմնական ձախողումները սրբագրվեցին նախկին իշխանությունների վրա։ Բայց սա չէր խանգարում, որպեսզի Փաշինյանը խոսեր մինչև 2050 թվականն ընկած ֆանտաստիկ նպատակների մասին և դրանով հանրային տրամադրություններ բորբոքեր։
Մի քանի տասնամյակի հեռավորությունից օրակարգի ձևավորումը առկա խնդիրներին առերեսվելուց խուսափելու փորձերից մեկն էր։ Եվ հիմա կարող ենք արձանագրել, որ պատերազմը եղավ այն ցուցիչը, որն ամբողջական տեսքով վեր հանեց այն, որ Փաշինյանն իր թիմով պարզապես ունակ չէ կառավարել երկիրը, առավել ևս հիմա, երբ տանուլ են տվել պատերազմը, երբ բացարձակ հանրային վստահություն չունեն։ Ու չնայած դրան՝ վեց ամսվա ծրագիր է ներկայացվում:
Թեպետ, հանուն արդարության, պետք է հավելենք, որ երեկ արդեն կարծիքներ էին շրջանառվում, որ սա մի վերջին փորձ է, ինչը հազիվ թե «աշխատող» լինի: Մեր հանրությունը ոչ վեց ամսում, ոչ վեց տարում չի կարող մոռանալ 5000 զոհերին, ահռելի տարածքային կորուստները և, ընդհանրապես այն ամենը, ինչի արդյունքում այսպես վտանգվեց մեր Հայրենիքը:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։