Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է իր գործընկեր Ալեն Սիմոնյանը:
Վերջին օրերին նա Ազգային ժողովում, քաղաքական դաշտում չի երեւում, անգամ ներկա չէր երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, երբ ԱԺ էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու արդեն ֆեյսբուքում տարատեսակ լուրեր են պտտվում, որ նա տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանին, հիմա ՌԴ դեսպանատան համարներով է շրջում, Ռուսաստանի հովանու տակ է:
Լենա Նազարյանը պատասխանեց, որ բոլոր այդ լուրերը ստահոդ են, իրականում Ալեն Սիմոնյանը առողջական խնդիրներ ունի եւ շուտով կգա ԱԺ: Հետաքրքրվեցինք՝ լո՞ւրջ խնդիրներ են, նա պատասխանեց, որ չէ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ