Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Գործ ունենք պարտված, բոլոր հնարավորություններից զուրկ իշխանության հետ. դրական հեռանկարը բացառված է». «Փաստ»

Նոյեմբեր 19,2020 10:38

Մինչ հանրությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս ներկայացնում է վեց ամսվա անելիքների «ճանապարհային քարտեզ», այդ թվում՝ տնտեսական հարցերով: Քաղաքագետների մեծ մասը կարծում է, որ Փաշինյանը պարզապես չի կարող ունենալ այդ ժամանակը: Մասնավորաբար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Անլուրջ է Փաշինյանի հետ որևէ ծրագիր քննարկելը: Նա շատ մոտ ժամանակներս հեռանալու է»: Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, իրականում այս իշխանությունը ցույց տվեց իր լիակատար անկարողությունը:

«Այս կառավարությունը, մեծ հաշվով, լրջություն, հետևողականություն ու արհեստավարժ մոտեցում չունի»,-ասաց նա: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ համոզված է, որ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով այս պահին կոլապսային ծանր իրավիճակում ենք գտնվում: «Դրական հեռանկարը բացառված է, առավել ևս՝ այս իշխանության պարագայում: Մենք գործ ունենք պարտված, բոլոր հնարավորություններից զուրկ իշխանության հետ, որը ամոթի նշույլ ունենալու պարագայում իր ամբողջ կազմով շուտափույթ պետք է գոլորշիանա»,- մեզ հետ զրույցում նշեց Բոստանջյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30