Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան արցախյան գոտում մտնում են «գոլ պատերազմի» մի փուլ, երբ ուժեր են կուտակելու և սպասելու են հարմար պահի. «Ժամանակ»

Նոյեմբեր 19,2020 10:12

Կրեմլի խոսնակ Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ չկա Պետդումայի հավանության կարիք՝ երկրի սահմանից դուրս զինուժ օգտագործելու համար:Ըստ Պեսկովի՝ նախագահն այդ հնարավորությունը ստանում է դեռևս 2015-ին սահմանված իրավասությամբ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է խնդիրը այդուհանդերձ հայտնվել Պետդումայում, ինչո՞ւ է Մոսկվան հարցը ներկայացրել Դաշնային խորհուրդ: Դմիտրի Պեսկովն այդ հանգամանքը բացատրել է առաքելության մասշտաբից բխող անհրաժեշտությամբ: «Առջևում հնգամյա ժամկետ է, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, հաշվի առնելով այդ առաքելության բավականին մասշտաբայնությունը և պատասխանատվությունը, լրացուցիչ թույլտվություն պահանջվեց այդ առաքելության համար»,- հայտնել է Կրեմլի խոսնակը: Դա առնվազն նշանակում է, որ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում լինելու է թերևս աճող: Դա, ըստ էության, զարմանալի էլ չէ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը արցախյան գոտի մտել է խաղաղապահ առաքելության առիթով, սակայն նպատակները, անկասկած, ունեն ավելի լայն ռազմավարական ռեգիոնալ բնույթ: Ավելին, Ադրբեջանում աստիճանաբար սկսում են գիտակցել դա և խոսել, անգամ դժգոհել այդ առնչությամբ: Ըստ ամենայնի, հենց այդ նկատառումով էլ իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում ավելացնում է Թուրքիան: Եթե դա ռուս-թուրքական, այսպես ասած, փոխանակում չէ՝ բաժանումների հստակ պայմանավորվածությամբ, ապա հակադրության նոր փուլ է, երբ կողմերը սկսում են ռազմական ներուժի ծավալի կուտակում: Դա կնշանակի, որ Ռուսաստանն ու Թուրքիան արցախյան գոտում մտնում են ոչ սառը և ոչ տաք՝ այսպես ասած գոլ պատերազմի մի փուլ, երբ ուժեր են կուտակելու և սպասելու են հարմար պահի, դիմացինի թուլանալուն՝ ռազմական և ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու համար:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եվ այդ ամենը տեղի է ունենալու մեր տարածքում և ամենաշատ տուժողները լինելու ենք մենք՝ինչպես ցարական ռուսաստանի ժամանակներին էին՝գրավում էին հայաբնակ շրջանները,որից հետո հայերին հորդորում էին իրերը հավաքել և դուրս գալ իրենց հայրենիքից և այդ տարածքները վերադարձնում էին թուրքերին որոշակի զիջումների դիմաց՝մինչև Տրապիզոն գրաված տարածքները զիջեցին թուրքերին Ղրիմի դիմաց…..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30