«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են 1.4 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 1 տոկոսով նվազել են:
Ավելացել են նաեւ թռչնամսի արտադրության ծավալները 8.7 տոկոսով: Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը սկսել են դրական ազդել ոլորտի վրա. մսամթերքի արտադրության ծավալները աստիճանաբար ավելանում են:
Ի դեպ, նույն Վիճակագրական կոմիտեն մսամթերքի շուկայում սեպտեմբերին թանկացում է արձանագրել 0.9 տոկոսով։
Մասնագետների համոզմամբ՝ ոչ միայն մսամթերքի, այլեւ մյուս շուկաներում թանկացումների ալիք է սկսվելու առաջիկայում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։