Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հայցվոր հիմնադրամի՝ պատգամավորի սքրինշոթերով հաստատվում է հայցվորի անձի վերաբերյալ փաստացի տվյալների հրապարակային լինելը

Նոյեմբեր 19,2020 13:30

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» հուլիսի 2-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի:

Զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին հայցադիմումը 3 օր անց կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել դատավոր Լ.Գրիգորյանը: Հինգ դատական նախնական դատական նիստ է մինչ օրս կայացել, վեցերորդը նշանակվել է դեկտեմբերի 3-ին:

Հոկտեմբերի 16-ին ապացուցման պարտականությունը բաշխվելու մասին որոշում է կայացվել, ասել է թե` ապացույցների բաշխման բեռն է դրվել կողմերի վրա:

«Առավոտը» ներգրավված է այս գործով՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, մեր տեղեկություններով, այլ լրատվամիջոցներ էլ կան` «Tert.am», «168 ժամը»:

«Առավոտը» ստացել է հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Մարտուն Ստեփանյանի նոյեմբերի 9-ի դատարան ներկայացրած միջնորդությունը` լուսանկարները թույլատրելու վերաբերյալ:

Խոսքը ԱԺ-ում պատասխանող Տիգրան Ուրիխանյանի ելույթի վավերագրումն է, դիտումների քանակը՝ 2750, 24 425 դիտումն էլ՝ «168 թիվիի»` Ռեվյու հաղորդաշարին է վերաբերում: «Պատասխանողի կողմից հրապարակայնորեն, ֆեյսբուք սոցիալական կայքում իր պաշտոնական էջում հրապարակված գրառման թվով 3 կադրահանումները՝ սքրինշոթեր, որոնցով հաստատվում է այն հանգամանքը, որ Հայցվորի անձի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայացված են հրապարակային»:

Հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է, որպեսզի սքրինշոթերը թույլատրվեն որպես ապացույց:

Մեկ այլ միջնորդություն էլ վերաբերվում էր` գրավոր ապացույցը որպես ապացույց ճանաչելուն: Հայցվորի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել նշյալ հիմնադրամի տնօրեն`Վարուժան Ավետիքյանի այս տարվա հունվարի 21-ի` ՀՀ ավագ դատախազ Գ.Գասպարյանին ներկայացված պաշտոնական գրությունը, որով հաստատվում է Հիմնադրամ մուտք եղած միջոցների վերաբերյալ, դասակարգումների վերաբերյալ պարզաբանումներն ու հստակեցումները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30