Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ