Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շուշիի եկեղեցու պղծված քարերին նայելով՝ չեք ամաչո՞ւմ, Քարվաճառում տներն այրող, Հայաստան գաղթող մարդկանց երեսին նայելով՝ չեք ամաչո՞ւմ». Ռուբեն Մխիթարյանը՝ Արփի Դավոյանին

Նոյեմբեր 18,2020 22:22

«ՀՀ-ն դե ֆակտո չունի պատասխանատու, իր երկրի մասին մտածող, հոգ տանող, իր ժողովրդի անվտանգության մասին մտածող վարչապետ»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Նրա բնութագրմամբ, տարիներ անց հայոց լեզվի բացատրական բառարանում երկու փոփոխություն է տեղի ունենալու. «Սուտասան բառի կողքին տպվելու է Փաշինյան Նիկոլի պատգամավոր ժամանակվա նկարը, իսկ դավաճան բառի կողքին՝ Փաշինյանի վարչապետ եղած ժամանակվա նկարը»:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Անցել է համարյա 10 օր, ռազմական գործողությունները վերջացել են, դու ուղիղ եթեր ես մտնում, քո թույն ու թարախ դեմքը… ես գետինն եմ մտնում քո փոխարեն: Քո սաղ պատգամավորները ամեն մեկը 100 հատ ֆեյք բացած, իրենց լկտի երախները բացած՝ էս երկիրը տարան կործանման… Դու փոխանակ, դերասան, ծնկի իջնեիր, ներողություն հայցեիր բոլոր որդեկորույս մայրերից, հելել հաթաթա ես տալիս, ասում ես՝ հնար չկար: Ես կյանքում ծնկի չեմ եկել, էստեղ կանգնած արժանապատիվ տղամարդիկ ծնկի չեն եկել, էստեղ կանգնած հայերը ծնկի չեն եկել, բայց ես ձեր փոխարեն, ստահակներ, ծնկի եմ գալիս ու ներողություն եմ խնդրում բոլոր որդեկորույս մայրերից»։

Բանախոսն անդրադարձավ նաեւ իշխանական պատգամավոր Արփի Դավոյանի այն հայտարարությանը, թե ցուցարարները ԱԺ-ի դռների բռնակներն են կորցրել ու դրա համար ընդդիմադիրները պետք է ամաչեն:

«Վերջերս մենք իմացանք, որ ԱԺ բռնակները շատ ավելի կարեւոր դեր ունեն հայապահպանության գործում, քան մեր ԶՈւ-ն: Ուրեմն, տիկին, էդ որ հելար՝ ասեցիր՝ չեք ամաչում, կոտրած բռանկներին նայեք… Շուշիի եկեղեցու պղծված քարերին նայելով՝ չեք ամաչո՞ւմ, Քարվաճառում տներն այրող, Հայաստան գաղթող մարդկանց երեսին նայելով՝ չեք ամաչո՞ւմ: Ուրեմն՝ դուք ասում եք՝ ժամանակ տվեք մեզ՝ լուծենք սաղ հարցերը, տո այ թուլամորթներ, 5 ժամ առաջ իմացանք, որ Մարտակերտի եւս 7 գյուղում մտել ասել են՝ վեշերդ հավաքեք գնացեք, սա էլ է թուրքինը»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Բանախոսը ռազմական ոլորտում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը ելակն է համարում: Ապա դիմելով իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանին, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Էդ, որ դու փեշերդ փռած պաշտպանում ես էդ մարդուն, ասում ես՝ մեզ ժամանակ տվեք… ընկեր, մի հատ կենցաղային օրինակ բերեմ, որովհետեւ այնպես է ստացվել, որ դու գլխավոր պողոսագետն ես, չնայած՝ էդ բոլոր 88-դ էլ «պողոս» եք … հիմա ենթադրենք՝ քո հարեւան Պողոսը վարորդ է, 4 ուղեւոր Ա կետից տանում է  Բ կետ, հարբում է, մեքենան խփում է պատին, ինքը փրկվում է, 4-ը մահանում են, դու դրանից հետո էդ վարորդին դպրոցական ավտոբուս վարել, որտեղ քո երեխաներն են, կվստահե՞ս»:

Ռուբեն Մխիթարյանի գնահատմամբ, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կինը միայն մեղավորներ են փնտրել եւ ատելությունն են մեծացրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30