«Շիրակում հարցրեք, թե զինկոմիսարիատը ոնց է կանչել ֆորմա տվել ու ասել՝ գնացեք Երեւան, մարդիկ արժանապատիվ են եղել ու հրաժարվել են»,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց հանրահավաքը վարող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ այսօր, նույն ժամին, երբ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր իրեն զորակցող կամավորների հետ:
«Նիկոլ, գոնե առաջնագծում կանգնածի հիմունքով մի արա, մի արա….Հայրենիքը քոնը չէր, արժեքը չգիտեիր, բայց ով առաջնագիծ է եղել՝ բոլորինն է։ Դու գողացար հայրենիքը, դու գողացար ազատամարտիկների պայքարի արդյունքը, դու գողացար Շուշին, այստեղ կանգնած շատերի հարազատներին»-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվեց։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը 14։00-ին։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ