Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում են՝ Նիկոլը չէ, բա ո՞վ: Հայ ժողովրդի արգանդը չի ամլացել». Սերժ Սրապիոնյան

Նոյեմբեր 18,2020 21:07

«Նիկոլը 2,5 տարի բացարձակապես հեղինակազրկեց հերոսականությունը եւ նրա փոխարեն դրեց հակահերոսին… Կրթության նախարարը արմատախիլ էր անում հայն ու հայկականը, փորձում էր ամեն ինչ տանել դեպի թուրքական բարեկամություն եւ թուրքական մտերմություն»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը:

Բոլոր նրանք, ովքեր այսօր, ըստ բանախոսի, մանիպուլյացիա են անում, թե դուք նորից պատերազմ եք ուզում, Սերժ Սրապիոնյանը խորհուրդ է տալիս՝ ականջներին օղ անել՝ աշխարհում կա մի ժողովուրդ, որն ամենաշատն է ուզում խաղաղություն, դա հայ ժողովուրդն է: Այս պատերազմում կրած մեր կորուստները, ըստ նրա, ապաշնորհության, անընդունակության խելապակասության պատճառով էին: «Երբ ասում են՝ Նիկոլը չէ, բա ո՞վ: Հայ ժողովրդի արգանդը չի ամլացել, հայ ժողովուրդը կգտնի նրան, ով Նիկոլից հետո հաստատապես կկարողանա բանակցել: Պարտվածներին արհամարհում են, պարտվածներին ոտքի մի շարժումով մի կողմ են նետում, Նիկոլ Փաշինյանի բանակցելը մենք տեսանք՝ մի գիշերում ոտնահարվեցին բազմաթիվ օրենքներ եւ ժողովրդին իր տված խոստումը»,- հայտարարեց ԵՊՀ դոցենտը՝ հավելելով, որ ինքը երբեւէ չի հավատացել Նիկոլ Փաշինյանին եւ դա չի ասում արդարանալու համար, պարզապես չէր կարող հավատալ մեկին, որին շատ լավ ճանաչում էր:

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ցույց են տվել, թե ինչպես են Իլհամ Ալիեւը եւ Մեհրիբան Ալիեւան շրջել ղարաբաղյան տարածքներով. «Դա մարդու սրտին մեխված դաշույնի արժեք ուներ: Ալիեւը հայտարարել է՝ Ջաբրայիլ բիզիմդի՞ր, Ղարաբաղ բիզիմդիր, իսկ մենք դեռ խոսում ենք Ղարաբաղի մի հատվածը փրկելու մասին…»:

Սերժ Սրապիոնյանն իր խոսքը ուղղեց մտավորականներին՝ ասելով, որ նրանց տեղը Ազատության հրապարակում է եւ նրանց հեղինակային խոսքը պիտի հնչեր, մտավորականները պիտի փաստեին՝ ի՞նչ պիտի լիներ: Հորդորեց՝ չվախենալ սեփական կաշվից, քանզի այն վաղուց վերածվել է մորթու: Հորդորեց՝ «բազմոցներից, աթոռների տակից, սեփական կանանց եւ ամուսինների ներկայությամբ այս կառավարության անտանելիության մասին խոսողներին», գնալ Ազատության հրապարակ եւ այստեղից խոսել այդ մասին, քանի որ շատ մեծ վտանգի առջեւ ենք կանգնած եւ այդ վտանգը մտնում է մեր դռնից ներս: Նա նկատի ուներ Մեղրիով Ադրբեջանի եւ Նախիջեւանի ցամաքային ճանապարհը, որը ամրագրված է երեք ղեկավարների հայտարարության մեջ:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի՝ փոսը գցած քարը հնարավոր չի լինելու հանել, քանի որ երեկ Պուտինը հայտարարեց՝ այն կոմիտեն, որը վերահսկելու է խաղաղապահներին, լինելու է Ադրբեջանի տարածքում եւ այդ տարածքները համարեց այն տարածքները, որը Նիկոլը նվիրաբերեց. «Հինգ կիլոմետրանոց Լաչինի ճանապարհին պարսատիկով կխփեն հայերին: Քաշաթաղում եթե հաստատվեցին ադրբեջանցիները, համարեք, որ Վարդենիսի կեսը չունենք: Ես չեմ չափազանցնում՝ ես գիտեմ թուրքի պատմությունը, թուրքի էությունը… Տիկինը, որը Մեհրիբանին հրավիրում էր Ղարաբաղում թեյ խմելու, ես չգիտեմ, երեկ Ղարաբաղում շրջող Մեհրիբանը հրավերք ուղարկել է՞ նրան, թե չի՞ ուղարկել… Նիկոլ Հեռացիր, փրկիր մեզ քեզնից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30