Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է ամեն ինչ անենք, որ փախստականների վերադարձի իրավունքն իրացվի լիարժեք». վարչապետ

Նոյեմբեր 18,2020 18:02

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է ապահովվելու եռակողմ հայտարարության մեջ մատնանշված կետերից մեկը՝ փախստականների վերադարձն Արցախ:

«Այսօր հրապարակված ճանապարհային քարտեզում մատնանշվում է բանակցային գործընթացի վերականգնումը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Ենթադրվում է, որ այդ քննարկումները եւ բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձեւավորման հետ կապված պատասխանները: Այո, փախստականների վերադարձի իրավունքը նախատեսված է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի լիարժեք՝ մեր հայրենակիցների անվտանգության, արժանապատվության եւ բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ: Դեռ հարցեր են կան պարզաբանման ենթակա՝ ինչպե՞ս, ի՞նչ գրաֆիկով, ո՞ւմ ուղեկցությամբ, ո՞ւմ վրա է անվտանգության ապահովումը: Դրանք հետագա քննարկումների առակա պետք է դառնան»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30