Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քննության առարկա դարձնել տեղեկատվությունը, թե կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում». կոչ իրավապահներին

Նոյեմբեր 18,2020 18:05

 Վնասազերծել հրոսակներին և կազմակերպիչներին

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ և զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու և առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով (հայտարարությանը կցվում են համապատասխան լուսանկարներ)։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաև, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբերը հրահրեն տարբեր սադրանքներ՝ երկրում ստեղծելով հաշվեհարդարի մթնոլորտ։

Անհանդուրժողականության և ինքնիրավչության այս իրավիճակը խիստ մտահոգիչ է և կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Սա կարող է բերել ծանրագույն հանցագործությունների և քաղաքացիական բախումների։

Այս պայմաններում դիմում ենք իրավապահ համակարգի պատասխանատու մարմիններին՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը` կոչ անելով քննության առարկա դարձնել մամուլում հրապարակված տեղեկատվությունը, իրավական գնահատական տալ հրոսակախմբերի ստեղծման գործընթացին, միջոցներ ձեռնարկել դրանց վնասազերծման և կազմակերպիչների հայտնաբերման ու մեկուսացման համար /հավատարիմ մնալով Ոստիկանության մասին օրենքի 2-րդ և Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 2-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին/։

Հակառակ պարագայում ծանրագույն հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու են իրավապահ համակարգի պատասխանատու մարմինները։ Հայաստանում իշխանությունը չի կարող պահպանվել անօրինական խմբերի միջոցով։

Իրավական համակարգի ողջամիտ գործողություններից է կախված՝ մեր երկրում կպահպանվե՞ն իրավական պետության հիմքերը, թե՞ մենք կզիջենք փողոցային հաշվեհարդարներին և սադրանքներին։

Հայաստանում իշխանության փոփոխությունը և բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լինեն խաղաղ, օրինականության շրջանակներում և սահուն։

Էլինար Վարդանյան – Այլընտրանքային նախագծեր խումբ
Լարիսա Ալավերդյան – Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ավետիք Իշխանյան – Հայաստանի հելսինկյան կոմիտե
Արփինե Հովհաննիսյան – «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ
Գևորգ Դանիելյան –իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
Սիրանուշ Սահակյան – «Իրավական ուղի» ՀԿ
Գոհար Մելոյան – Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն
Ռուբեն Մելիքյան – «Իրավական ուղի» ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան
Զարուհի Փաստանջյան – փաստաբան
Արծրուն Պեպանյան – քաղաքագետ
Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ
Սերժ Սրապիոնյան – գրականագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30