Հայաստանցի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 13 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել է մրցակիցներին; Գոռը հերթական անգամ ռինգ մտնելու է դեկտեմբերի 3-ին: Այդ օրը Հոլիվուդում նա մենամարտելու է Մահորնի Մոնտեսի հետ, որը ներկայացնում է Մեքսիկայի բռնցքամարտի ուժեղ դպրոցը:
Հայտնի է դարձել նաեւ, որ մեր մյուս անվանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը կայանալու է դեկտեմբերի 16-ին, սակայն դեռ պարզ չէ, թե ով կլինի նրա մրցակիցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ