Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆ-ն մտադիր է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն հիմնել՝ 250 մահճակալով

Նոյեմբեր 18,2020 17:40

«Ոլորտում անելիքները շատ են, թեեւ վերջին տարիներին շատ աշխատանք է արվել: Սակայն կարծում ենք, որ երեք հիմնական ուղղությամբ լավ պետք է աշխատել, որպեսզի վիրավոր զինծառայողներին հնարավորինս վերադարձնենք լիիրավ կյանքի: Առաջինը՝ եղած հզորությունների լավագույնս օգտագործումն է, ինչի մի մասն այնքան էլ լավ վիճակում չէ եւ կարիք ունի արդիականացման՝ սկսած մասնագետների վերապատրաստումից եւ վերջացրած շենքային պայմաններով»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման ուղղությամբ ինչ աշխատանք է նախատեսված:

«Երկրորդ, մեր հաշվարկներով՝ նոր հզորություններ են պետք, զրոյից ստեղծվող, մոտ 250 մահճակալանոց մեծ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը: Երրորդն էլ հզորությունների մշտական աջակցությունն է՝ պետպատվերով ծառայություններ գնելու տեսքով: Մեր հաշվարկներով՝ շարունակական աջակցությունը պետբյուջեի վրա հավելյալ 2-2,5 միլիարդ դրամ կարող է արժենալ: Հաշվարկները վերջնական չեն եւ չեն ներառված բյուջեի նախագծում: Վերջնական լինելու դեպքում փոփոխությունները կնախաձեռնվեն: Դա անհրաժեշտ է՝ տարեկան միջինը երկու ստացիոնար վերականգնողական կուրս անցնելու համար»:

Նախարարի խոսքով. «Միջազգային աջակցության տեսանկյունից կարծում ենք, որ նոր կենտրոնի ստեղծման մեջ մեծ ներդրում կարող են ունենալ սփյուռքի հումանիտար եւ բժշկական կազմակերպությունները: Այդ նպատակով կարճ նկարագիր ունենք, որը կշրջանառենք դիվանագիտական ներկայացուցիչների եւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի միջոցով, որպեսզի հնարավորինս շուտ սկսենք դրա գործարկումը: Մինչ այդ հրատապ տեղավորելուն ուղղված ջանքեր են գործադրվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30