Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցություններում այլ ներկայացուցիչով, այլ դիրքորոշմամբ է պետք գործել. այլ ելք չկա. Արշակ Սադոյանը՝ «Իմ քայլը» պատգամավորներին

Նոյեմբեր 18,2020 17:47

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին
ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից

Հարգելի պատգամավորներ
Մարդիկ բոլորն էլ ունեն իրենց թերություններն ու թուլությունները և հաճախ էլ ոչ ճիշտ որոշումներ են ընդունում: Եւ այդ պատճառով բարդ իրավիճակներում սխալներից խուսափելու, համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ գտնելու համար շատ կարևոր է, որ պետության ղեկավարման գործառույթները չափից ավել կենտրոնացած չլինեն մեկ անձի ձեռքերում: Դա առանձնապես վտանգավոր է դառնում այն դեպքերում, երբ միայն իր շահերով ղեկավարվող, անսկզբունք ուժի կողմից այդ անձի վրա գործի են դրվում նաև ուղղորդված ապակողմնորոշման, անհատական, հոգեբանական ազդեցության լծակներ: Ինչին մենք, ցավոք, ականատես եղանք այս դաժան պատերազմի ողջ ընթացքում:

Նախօրոք ուսումնասիրելով Փաշինյանի տեղեկացվածության, գործելաոճի, հոգեխառնվածքի բացերը և այն, որ նա, որպես կանոն, կարևոր որոշումները, առանց քննարկումների, միանձնյա է ընդունում, նրանք սին խոստումներով, անընդհատ հույսեր տալով կարողացան ձգձգել հակամարտությունը մինչև իրենց անմիջական ներգրավվածության ապահովման համար հարմար պահը: Եւ ինչը մեզ համար անդառնալի կորուստների պատճառ դարձավ:

Հարգելի պատգամավորներ համոզված եմ, որ Ձեզանից շատերն էլ այդ մղձավանջային 45 օրերի ընթացքում բավարար չափով տեղեկացված չեն եղել թե իրականում ինչ է կատարվում ռազմաճակատներում և հավատալով անընդհատ հնչող` «մեկ է` հաղթելու ենք» դատարկ խոստումներին, բավարարվել եք Ձեզ թողնված պասիվ դերակատարմամբ: Ստեղծված այս ծանր իրավիճակում համերաշխության, միասնականության ապահովման, կորցրածի գոնե մի փոքր մասը վերադարձնելու համար շատ կարևոր է դառնում անմիջականորեն ժողովրդի կողմից ընտրված, լայն լիազորություններ ունեցող, ներկայացչական Ձեր Ազգային ժողովի դերը:

Ժամանակն է, որ Դուք կարողանաք դուրս գալ այս թմբիրից և անեք այն ինչ Ձեզնից սպասվում է: Դեռ մի կողմ թողնելով մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցը և հաշվի առնելով միայն թե առաջիկայում մեզ դժվարին ինչ բանակցություններ են սպասվում, շատ կարևոր է, որ թարմացված կազմով մենք կարողանանք գնալ այդ բանակցություններին: Եւ այս անգամ գոնե պայմաններ ստեղծենք մեր հնարավորությունների լիարժեք, համակողմանի ուսումնասիրման, արդյունավետ լուծումների որոնման համար: Այժմ շատ բան կախված է Ձեզանից:

Իրոք, այլևս այլ ելք չկա: Բանակցություններում այլ ներկայացուցիչով, այլ դիրքորոշմամբ է պետք գործել: Վարչապետը պետք է անպայման փոխվի: Դուք այլ ելք չունեք, դա պետք է մեր ողջ ժողովրդի, մեր ապագայի համար:

Հակառակ դեպքում դա երբեք Ձեզ չի ներվի:

Արշակ ՍԱԴՈՅԱՆ
ՀՀ Հանրային խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30