Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհետ կորածների ցուցակն այսօր ունի նվազման միտում». պաշտպանության նախարար

Նոյեմբեր 18,2020 17:30

«Բավականին թվով անհետ կորածներ ունենք: Ցավոք, նրանք նաեւ ընտանիքի միակ կերակրողներն են: Փաստացի, մինչեւ նրանց կարգավիճակի ճշտումը այս ընտանիքները սոցիալապես խոցելի են դառնում: Կյանքին, առողջությանը հասցված վնասի առնչությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու գործընթացն էլ բավականին երկար է հենց անհետ կորած ճանաչվելու պատճառով: Օրենսդրական մակարդակում փոփոխություններ կլինե՞ն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «ՊՆ-ում ստեղծված հանձնաժողովն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ, իսկ այսօր արդեն իսկ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ»:

Նախարարի խոսքով. «Լայնածավալ աշխատանքներ են արվում նաեւ ճշգրտման առումով: Անհետ կորածների ցուցակն այսօր ունի նվազման միտում, որովհետեւ ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ են հայտնվում ցուցակներում, որոնք ողջ-առողջ են, ուղղակի սխալ հաշվառում է եղել: Նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն, բայց կլինեն նաեւ որոշակի շտկումներ՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու համար: Հարուցված քրեական գործերը մեծածավալ են, եւ համապատասխան կառույցները չեն հասցնում կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տալ մեզ: Ամեն ինչ արվել է, որպեսզի կորուստ ունեցած ընտանիքները հնարավորինս ունենան պետական աջակցություն եւ աջակցություն հիմնադրամից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30