Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն է ու ԱԺ-ի մուտքերի, նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ անվտանգության աշխատակիցների ուժեղացված հսկողություն էր, ամեն դռան մոտ 5-6 աշխատող հսկում էր:
Լրագրողները մի քանի նախարարներից հետաքրքրվեցին, թե չե՞ն պատրաստվում հրաժարական տալ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցին՝ ձեզ մեղադրում են դավաճանության մեջ, ձեր վարչապետը հողեր է հանձնել, ուզո՞ւմ եք մնալ այդ թիմում՝ պատասխանեց. «Ես պատմաբան եմ եւ կարող եմ ասել, որ պատմությունը ամեն ինչի գնահատականը կտա»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հարմար չի պատասխանել:
Կարդացեք նաև
Ինչպես պարզվեց, հրաժարական չի պատրաստվում տալ նաեւ Հակոբ Արշակյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ