Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել. փաստաբան

Նոյեմբեր 18,2020 17:58

Փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակեց եզրակացություն, որում հայտնում էր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ:

Հանձնաժողովը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը խախտել է Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի պահանջները:

Հանձնաժողովի հարցադրումների առնչությամբ կցանկանայի հանդես գալ մի շարք առարկություններով.
Նախ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքն է խախտում թույլ տվել՝ պատգամավորից պարզաբանումներ չպահանջելով վերոհիշյալ հարցադրումների վերաբերյալ: Մինչդեռ, եթե հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն էական է համարել այդ հարցադրումների պատասխանները, ապա պարտավոր էր դրանց պատասխաններն ակնկալել պատգամավորից:

Ինչպես նաև, հավատարմագրային կառավարչի հանձնակատար նշանակելու գործընթացը սկսվել է այն պահից, երբ գիտակցել են գործող հավատարմագրային կառավարչին կալանքի տակ պահելու շարունակականության փաստը:

Եվ, ևս մեկ էական հանգամանք, պատգամավորը չի մասնակցել հիմնադիր ժողովի, մասնակցել է արտահերթ ընդհանուր ժողովի: Մասնակցությունն էլ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նման իրավիճակում արտահերթ ժողովներին պատգամավորի մասնակցությունը եղել է այն միակ միջոցը, որը կարող էր ընկերությունների բնականոն գործունեությունը զերծ պահել ձախողումներից:
Այսպիսով, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել:

Քանի որ մեր մանրակրկիտ առարկությունները և պատճառաբանությունները ծավալուն են, անհրաժեշտության դեպքում դրանք առանձի նկներկայացվեն նաև Ազգային ժողով, և հնարավոր է՝ նույնիսկ Սահմանադրական դատարան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30