Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը, որն այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա». Վանեցյան

Նոյեմբեր 18,2020 17:08

Հարցին՝ ի՞նչ գործով է հրավիրվել ՀՔԾ, այսօր լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ռազմական դրության ժամանակ իբր հանրահավաք կազմակերպելու եւ ռազմական դրության պահանջները խախտելու կասկածանքով. «Ինչպես արդեն տեղեկացանք` մեղադրանք առաջադրելու համար են հրավիրել Հատուկ քննչական ծառայություն»:

Ըստ Արթուր Վանեցյանի, հարցաքննության կանչելը մեկ նպատակ է հետապնդում՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը. «Սա հստակ քաղաքական հետապնդում է, բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, եւ, իշխանությունները փոխարեն զբաղվեն շատ ավելի կարեւոր գործերով, որոնցից ամենակարեւորն այս պահին մեր զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ցուցակի հրապարակումն է, իսկ ավելի կարեւորը՝ րոպե առաջ միջոցներ ձեռնարկել մեր գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելը, նրանք զբաղված են մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով»:

Հարցին՝ այսօր վարչապետը հայտարարեց, որ մինչեւ հունիս չի պատրաստվում հրաժարական տալ եւ կփորձի այս իրավիճակից երկիրը հանել, նաեւ ճանապարհային քարտեզ հրապարակեց, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ «Երկուսուկես տարի բոլոր ուղղություններով, բոլոր գործերով ձախողած մարդը, որը, ցավոք սրտի, այսօր զբաղեցնում է Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնը, չի կարող որեւէ ճանապարհային քարտեզ հրապարակել: Այս ծանր վիճակում մեզ պետք են մարդիկ՝ պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող, որպեսզի կարողանան երկիրը, հայերին հանել այս ծանր եւ ամոթալի վիճակից: Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բոլոր ուղղություններով արդեն իսկ ձախողել են»:

Թե որոնք են լինելու ընդդիմության քայլերը, եթե վարչապետը հրաժարական չտա, պարոն Վանեցյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր բարոյական իրավունք չունի կոչվել վարչապետ. «Նա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը եւ իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանն ու Արցախը: Ընդդիմությունն իր գործն անում է եւ հանրային պահանջի աստիճանի բարձրացման հետ, վարչապետը, որն այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30