«Քարվաճառի շրջանը երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության առնչությամբ: Հանքին ի՞նչ ճակատագիր է սպասվում, աշխատողների հետ ի՞նչ է լինելու: Հարցնում եմ, որովհետեւ հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հատկանշական է, որ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պատասխանեց, որ կառավարությունը այդ հարցին կպատասխանի գրավոր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս կառավարության այլ պաշտոնյաների, դահլիճում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ