«Մոբիլիզացիոն ծառայողները առ այսօր գտնվում են ծառայության մեջ: Չի՞ նախատեսվում իրենց արդեն հետ ուղարկել կամ կարճատեւ արձակուրդ տալ: Դեռեւս հոկտեմբերի 27-ից նրանք զինվորական ծառայության մեջ են»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Հիմա ԶՈՒ-ում իրականացվում են զորահավաքային ռեսուրսի վերաբաշխումներ: Ժամկետային պարտադիր ծառայողների արձակուրդների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի մեկից հետո, երբ ԶՈՒ-ի վերջնական կառուցվածք ու պատկերացում կունենանք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ