Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Օր առաջ նոր բանակցող պետք է լինի, որ ադրբեջանցիների պահանջները լուռումունջ կյանքի չկոչվեն

Նոյեմբեր 18,2020 16:49

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։

Գիտեք ինչո՞ւ։ Որովհետեւ նշված բնակավայրերը, ինչպես նաեւ Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում։

Հիմա հասկանո՞ւմ եք, որ ադրբեջանցիները մատով ցույց են տալիս, ինչ են ուզում հետ, ու մենք էլ սուսուփուս ազատում ենք։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումը ինչ դժոխքի է վերածվում մեզ համար։

Հիմա հասկանո՞ւմ եք, որ օր առաջ նոր բանակցող պետք է լինի, որ ադրբեջանցիների պահանջները լուռումունջ կյանքի չկոչվեն։

Հեռացի՛ր, հողատու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30