Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հայտարարել է Հին Աշխարհամասի հաջորդ առաջնության անցկացման վայրն ու ժամկետը: Այն կկայանա Մոսկվայում՝ 2021 թվականի ապրիլի 3-ից 11-ը:
Ծանրամարտի 2020 թվականի առաջնությունը պետք է կայանար ապրիլին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվել էր:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 2021 թվականին առաջնության մեկնարկին՝ ապրիլի 1-ին, նախորդելու է EWF նախագահի եւ գործկոմի կազմի ընտրությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ