«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ևս մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեղադրանքը չի ընդունում: Կատարվածը նա մեկնաբանում է, որ իշխանության նպատակն է պահել իշխանությունը. «Տենց էլ չհասկացա, թե ինչ մեղք եմ գործել: Անպայման կբողոքարկենք: Ես օգտվում եմ իմ՝ լռելու իրավունքից, որևէ ցուցմունք չեմ տալիս: Դա մեր մարտավարությունն է»: Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ քննիչը բարեկիրթ է, բայց հասկանում է, որ նրանց էլ են պարտադրել, քանի որ կա պատվեր, իրենք ստիպված իրենց աշխատանքից ելնելով՝ փորձում են թղթեր լրացնել:
Հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ճանապարհային քարտեզ, Գառնիկ Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Ճանապարհային քարտեզը պիտի սկսվեր հետևյալից. ես հրաժարական եմ տալիս, ինձ պաշտոնանկ արեք: Իսկ նոր վարչապետը պետք է ունենա հստակ չափորոշիչներ: Նախևառաջ մեր ռազմավարական գործընկերների հետ պետք է ունենա լավ հարաբերություններ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ