«Գեղամ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք չի տվել»,- քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Գարիկ Սահակյանը:
Նա նշեց, որ Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացրեց՝ իրեն ևս մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով: Նա ևս ցուցմունք չի տվել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ