Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք՝ ինչ ենք անում». Գորգիսյանը փոխանցեց, թե փակ նիստերի ժամանակ բարձրացրած խնդիրներին ինչ պատասխան է տվել ՊՆ-ն

Նոյեմբեր 18,2020 15:15

Նիկոլ Փաշինյանն իր հրապարակած ճանապարհային քարտեզում խոսեց կառավարությունում կադրային փոփոխությունների մասին: Սրան զուգահեռ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծես մեղքը բարդում է բանակի, մասնավորապես՝ ՊՆ նախարարի վրա: Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ դա պատասխանատվությունից փախչելու փորձ է, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Փաշինյանն է, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը ինքն է կրում. «Այն, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը սկսում է հեռահար պատերազմը ՊՆ-ի հետ, դա արդեն խոսում է նրա մասին, որ կառավարման համակարգում տոտալ քաոս է ու «Իմ քայլը» իշխանություն այլեւս չունի, այդտեղ անհասկանալի իրողություններ են»:

Մեր հարցին՝ դուք պաշտպանության նույն հանձնաժողովի անդամ եք, Քոչարյանը խոսեց ՍՈւ-25-երի, ՍՈՒ-30-ների, ռազմաօդային ուժերի հրամանատարի չթռնելու մասին, դռնփակ նիստեր եք անցկացրել, գոնե փակ նիստերում այդ հարցերը քննարկվե՞լ են, թե՞ միայն հիմա են խոսում այդ մասին՝ Գորգիսյանն ի պատասխան որոշ փակագծեր բացեց. «Երբ բյուջե էինք քննարկում, որում նշված էին համապատասխան գնումները 2020-ի բյուջեում, այդ հարցերը ես ինքս բարձրացրել եմ՝ որպես հանձնաժողովի անդամ: Պատասխանները մոտավորապես եղել են հետեւյալը՝ մենք գիտենք ինչ ենք անում, ամեն ինչ հաշվարկված է եւ անում ենք: Երբեմն նաեւ Անդրանիկ Քոչարյանը, նաեւ իմքայլական պատգամավորները մտահոգություններ հայտնել են, բայց երբեք առճակատման չեն գնացել եւ մեր բարձրացրած հարցերը իրենք երբեք չեն սատարել: Միգուցե եղել են մտահոգություններ, բայց դրանց հետեւից գնալու կամք եւ հետեւողականություն չի եղել»:

Հարցին՝ այդ փակ նիստերի ժամանակ քննարկվե՞լ է, օրինակ, ինչո՞ւ ՍՈւ- 30 գնել են, բայց հրթիռները չեն գնել՝ Գորգիսյանը փոխանցեց պատասխանը, որը տվել է այդ ժամանակ ՊՆ-ն. «Ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ ժամանակին գալու է, մենք գիտենք՝ ինչ ենք անում»:

Ըստ Գորգիսյանի, ոչ միայն ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, այլեւ ողջ կառավարությունը մեղավոր է ու կրում է պատասխանատվություն՝ սկսած դիվանագիտական բլոկից, որովհետեւ փաստն այն էր, որ պատրաստ չէինք այս պատերազմին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30