Արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ։ Վաղ առավոտից հավաքել են իրերն ու Հայաստանի տարբեր հատվածներից մայրաքաղաք շտապել, մեծ խմբերով սպասում են տուն գնալու իրենց հերթին։
Խոստացել են՝ տներով կապահովեն, մի քանիսն էլ գնում են՝ նորից սեփական ձեռքերով իրենց ապրուստը ստեղծելու։
Վերադարձողներից մի քանիսի տներն ավերակ են, կան շուշեցիներ, հադրութցիներ, մարտունեցիներ, ստեփանակերտցիներ և Արցախի այլ բնակավայրերից տեղահանվածներ, ժամերով հերթեր են պահում, գնում են՝ թեկուզ Ստեփանակերտում ապրելու։
Տիկին Վալյան Ստեփանակերտի 50 տարվա բնակիչ է, տարբեր լուրեր է լսել, չգիտի՝ անվտա՞նգ է, թե ոչ, բայց ասում է՝ անպայման ուզում է վերադառնալ, նույնիսկ չի էլ ուզել իր տնից դուրս գալ․ «Մեկը ասում է՝ թուրքեր կան, մեկը ասում է՝ չկան, մեկը ասում է՝ սա ռուսական զորքն է, կգնանք, կտեսնենք էլի»։
Կարդացեք նաև
94-ամյա Լուսիկ տատը տխրում է՝ իր ի՞նչ տարիքն էր այս ամենը տեսնելու ու տեղահան լինելու համար, Ռուբեն պապը հուսադրում է՝ արխային կաց, լավա լինելու։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: