Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդեն պարզ է, որ ելքը արտահերթ ընտրություններն են. «Ալյանս» կուսակցություն

Նոյեմբեր 18,2020 13:44

Ակնհայտ է դարձել, որ բացի պատերազմով ու պարտությամբ պայմանավորված բոլոր հետևանքներից, երկրում առաջացել ու խորանում է քաղաքական ճգնաժամը։ Հանրահավաքներ, ցույցեր, բողոքի ակցիաներ և համատարած ցասում, առանց այն էլ կադրային որակի առումով աչքի չընկնող պետական ապարատը հերթով լքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանության ներսում խժդժության դրսևորումներ են տեղի ունենում, ոչ ոք չի զբաղվում երկիրը բարոյական, իսկ մասամբ` իրական փլատակների տակից հանելով։ Ամեն բան թողնված է միջին և ստորին օղակների մասնագետների կարողությունների հույսին, որոնց ջանքերով է այս պահին պահպանվում պետական կառույցների և ոլորտների համեմատ կայուն գործունեությունը։

Արդեն պարզ է, որ ելքը արտահերթ ընտրություններն են։ Հենց ընտրություններն են, որ կփակեն ցանկացած վեճ, թե ով է ավելի շատ վայելում ժողովրդի համակրանքը, իշխանության, թե ընդդիմության թեզերն են ընդունվում ժողովրդի կողմից և ինչ նոր իշխանություն է ուզում ժողովուրդը։ Երկրում ճգնաժամ է, ընթացիկ և պատերազմական վիճակում անարդյունավետ կառավարման ու դրա հետևանքների բերմամբ։ Ելքը՝ արտահերթ ընտրություններ։ Ե՞րբ, ո՞ր պահին, ի՞նչ ճանապարհով։

Այդ հարցերի շուրջ «Ալյանս» կուսակցությունը սկսում է հավաքների և խորհրդակցությունների շարք տարածքային և մասնագիտացված կուսակցական կառույցների, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի հետ։

«Ալյանս» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30