Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օծանելիքդ գտնվե՞ց», «սանձեք 17 գլխանի դեւին». վարչապետի գրառման տակ օգտատերերի ուշագրավ մեկնաբանությունները

Նոյեմբեր 18,2020 13:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստեղծված իրավիճակում առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում:

Գրառման ներքո առկա հազարավոր մեկնաբանություններում գերակշռում են ոչ թե այդ կետերի վերաբերյալ քննարկումները, այլ վարչապետին սատարող կամ հրաժարականը պահանջող կոչերը:

Քիչ են նաեւ խնդրանքները՝ հայ գերիներին անվնաս վերադարձնելու ուղղությամբ աշխատելու:

«Օծանելիքդ գտնվե՞ց»,-հարցրել է օգտատերերից մեկը: «Կարո՞ղ է այս ամիս պարգեւավճար էլ տաս, որոշել ես մինչեւ վերջ երկիրը քանդել»,-ավելացրել է մյուսը:

Մեկն էլ ընդդիմությանն է հիշել՝ ասելով, որ վերջինս զինվորի կյանք չի փրկել:

Մյուս սատարող օգտատերն էլ խնդրել է սանձել «17 գլխանի դեւին»:

Մեկ այլ օգտատեր եւս «սատանաների» մասին է ակնարկել, մյուսը՝ «յոթ գլխանի տականքների»:

Մեկն էլ կոչ է արել Վլադիմիր Պուտինի ամբողջական հարցազրույցը դիտել:

Մյուսն էլ հարցրել է՝ «բանակցությունները նորից դո՞ւ ես վարելու, իմանանք, թուրքին պատրաստված դիմավորենք»:

Սատարող անձանցից մեկն էլ գրել է՝ «Մեզ չկոտրեք ձեր հրաժարականով»:

Օգտատերերից մեկն էլ հեգնել է՝ «հետեւեք միայն ՊՆ պաշտոնական տեղեկատվությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30