Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կոնտինգենտի թվի ավելացման հարց այս պահին դրված չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ռուս խաղաղապահների թվաքանակը սահմանված է երեք նախագահների համապատասխան հայտարարությամբ: Մենք ելնում ենք նրանից, ինչ այնտեղ ասված է: Այժմ այդպիսի հարց դրված չէ»,- ասել է փոխնախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ