Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլ ո՞վ է կիսում Փաշինյանի հետ այս ճակատագրական սխալի պատասխանատվությունը. պատերազմին առնչվող 2 կարևոր հարց. «Այլընտրանքային նախագծեր»

Նոյեմբեր 18,2020 12:35

Ողբերգական պատերազմին առնչվող երկու կարևոր հարց

Պատերազմի սկզբից 4 օր հետո Գլխավոր Շտաբի պետն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացնում է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ «2 – 3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

Շտաբի պետի այս հաղորդումից շուրջ 20 օր հետո Փաշինյանը մերժում է պատերազմը դադարեցնելու իրատեսական փաստաթուղթ (այս մասին ՌԴ նախագահը մանրամասն խոսեց երեկվա ելույթի ընթացքում)։ Այս քայլը պատճառ է դառնում բազմաթիվ նոր զոհերի և տարածքային կորուստների։

Հարց 1. Ո՞ւմ հետ է քննարկել այս որոշումը վարչապետ Փաշինյանը։ Էլ ո՞վ է կիսում Փաշինյանի հետ այս ճակատագրական սխալի պատասխանատվությունը։

Հարց 2. Այս բացահայտումների մասին տեղեկանալով՝ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվո՞ւմ է կիսել Փաշինյանի հետ պատմական պատասխանատվությունը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30