Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը՝ բարելավել ՀՀ էներգետիկ անվտանգությունը. խորհրդարանն ընդունել է էներգետիկայի ոլորտին վերաբերող վարկային համաձայնագիրը

Նոյեմբեր 18,2020 12:55

Նոյեմբերի 18-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը քննարկման է ներկայացրել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված նամակ-համաձայնագրով նախատեսվում է սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի դրանց պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Հրազդանի Դդմաշենի տարածքում 400/ 220 կվ լարման նոր ենթակայան, ինչպես նաեւ Հայաստան-Վրաստան սահմանում՝ Այրումում՝ 500/ 400/ 220 կվ նոր փոխակերպիչ ենթակայան: Ըստ Հակոբ Վարդանյանի՝ համաձայնագիրն էլեկտրաէներգետիկայի համակարգի շուկայի ազատականացման խթանող դեր ունի:

Նշվել է, որ ներկայում կառուցվում է նաեւ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի աշխատելու համար խիստ անհրաժեշտ է ծրագրի մաս կազմող Դդմաշեն ենթակայանի կառուցումն ու գործարկումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգելու փոխհոսքերը եւ բարելավելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը:

Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:

Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30