Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ պարտադիր պիտի այլ պետության ղեկավար պատմե՞ր, թե ինչ է մեզ մոտ կատարվում. Կարեն Ավագյան

Նոյեմբեր 18,2020 11:55

ՀՀԿ անդամ, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզեք, թե չուզեք, ստիպված եք լինելու արթնանալ ու առերեսվել իրականության հետ։

Գիտեմ՝ տասնամյակներով աշխատել են ձեր սթափության վրա։ Խեղդել են ձեր գիտակցությունը ստերի մեջ։
Հիմա մնացել է հասկանանք խեղդվել եք, թե դեռ շնչում եք։

Ունա՞կ եք տեսնել ու լսել իրականությունը։

Ձեզ ասում ենք Շուշին մերը չէ, ասում ենք Արցախյան հիմնախնդրին պատշաճ ու բավարար ուշադրություն չի հատկացվել վերջին 2.5 տարում, ասում ենք հասարակությունը չի կարելի պառակտել, որովհետև այս «շռայլությունները» մեզ համար կործանարար կլինեն։ Իսկ դուք։ Կործանման ու ազգային անկման եզրին էլի մի հավեսով ստի եք սպասում, որ հավատաք դրան։ Բավական է պատրանքով ապրեք։ Դավաճան ասաց, դավաճան չասաց։

Ձեզ պարտադիր պիտի այլ պետության ղեկավար պատմե՞ր, թե ինչ է մեզ մոտ կատարվում, ինչ է այս երկու տարվա մեջ ձեզ հետ կատարվել։

Դուք այսքանից հետո բա ո՞նց եք պետականություն ունենալուն արժանի լինելու։
Ձեր ԱԳ նախարարը, նրա մամլո խոսնակը, պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաները, ասում են երբեք Շուշին չի քննարկվել, այն մերն է եղել միշտ ու մերը պիտի լիներ։

Սրա փոխարեն դուրս տրվող բարբաջանքն ավելի դուրեկան է։

Հիմա ամեն անգամ դրսից չի կարող մի այլ երկրի ղեկավար ձեզ ասել, որ ներքաղաքական իրավիճակը աղետ է, արտաքին քաղաքականություն չկա, հասարակությունը պառակտված է։

Իմացե՛ք վստահ, այն, ինչ իրականում մեզ պետք է ու կօգնի առաջ գնալ, երբեք ոչ մեկ դրսից ժամանակին չի ասի։ Կասեն, բայց post-factum, ուղղակի արձանագրելով իրողությունները։

Դե, մտածեք, ձեր նախագահը, ԱԳ նախարարը, այլ ոլորտների պատասխանատուները, թե՞ դրսից, օտարը, որն ուղղակի արձանագրելու է մեր աղետները։
Շատ բան ունենք մտածելու որպես հասարակություն, մտածե՛ք…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30