Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառուցենք արդյունաբերական ուղղվածության հզոր տնտեսություն, երկիրը զարգացնենք ու դնենք պաշտպանական-ռազմական ուղու վրա. Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»

Նոյեմբեր 18,2020 10:59

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ այսօր այս վիճակին հասանք, որովհետև երկրի իրական տնտեսությունը զարգացնելու համար անկախության ոչ մի տարում չենք ունեցել երկրի պաշտպանունակությունը ամրապնդող, տնտեսական կառուցվածքին ուղղված ծրագրեր, և քայլեր չեն ձեռնարկվել դրա իրականացման համար։ «Ոչինչ չարվեց տնտեսությունը պատերազմի պատրաստելու համար։ Փոխարենը, պարգևավճարներով հիանալով՝ իշխանությունը վայելում էր իր իշխանությունը»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար հարկավոր է անկախ պրոֆեսիոնալների խումբ ստեղծել, որը կաշխատի երկրի տնտեսության արագ վերականգնման ծրագրի վրա։ Այնպես, ինչպես պատերազմից հետո Գերմանիան վերականգնման ծրագիր իրականացրեց։ «Պետք է օգտվենք Սփյուռքի բոլոր հնարավորություններից։ Պետք է սկսենք կառուցել արդյունաբերական ուղղվածության հզոր տնտեսություն, բերենք նոր տեխնոլոգիաներ, երկիրը զարգացնենք ու դնենք պաշտպանական-ռազմական ուղու վրա։ Այնպիսի արդյունաբերություն պետք է ստեղծենք սեփական հումքի վրա, որպեսզի կարողանանք աշխարհում և տարածաշրջանում ունենալ մեր տնտեսական անվտանգությունը։ Դրանով միայն կարող ենք մեր երկիրը զարգացնել։ Զարգացած արդյունաբերական երկիրը միայն կարող է դիմագրավել աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում թշնամիներով շրջապատված տարածքում գտնվող Հայաստանին»,- եզրափակեց Արիստակեսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30