Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. Անկախ քաղաքական փոփոխություններից, անկախ այն ուժից, որն իշխանություն է ՀՌՀ-ի դիրքորոշումն անփոփոխ է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 18,2020 08:00

Նոյեմբերի 17-ին մեկնարկել է Հայաստանում գործող հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը, մրցույթի մասնակիցների հայտերի եւ կից փաստաթղթերի հրապարակումը։

Երեկ հրապարակվեցին Հանրապետական սփռման լիցենզավորման մրցույթի մասնակից հեռուստաընկերություններից 6-ի հայտերը։ Սրանք բոլորը գործող հեռուստաընկերություններ են, սակայն լրացել են լիցենզավորման ժամկետները։ Հայտերի ներկայացման գործընթացը կշարունակվի նաեւ նոյեմբերի 18-ին՝ արդեն հանրապետական կամ մայրաքաղաքային լիցենզավորում ստանալու համար։ Իսկ մարզային լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը կհրապարակվեն նոյեմբերի 19-ին։

Մինչեւ յուրաքանչյուր հեռուստաընկերությունից մեկը ելույթ կունենար ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա նշեց, որ անկախ քաղաքական փոփոխություններից, անկախ այն ուժից, որն իշխանություն է ՀՌՀ-ի դիրքորոշումն անփոփոխ է․ հաղթողներ կլինեն այն հեռուստաընկերությունները, որոնք կտան լավ ծրագիր, նրանք, որոնք այս ընթացքում իսկապես պահպանել են հանրային մուլտիպլեքսին բնորոշ առաքելությունը։

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսում հաղթեն այն հեռուստաընկերությունները, որոնք հասկանում են՝ ինչ է հանրային շահը, այլ ոչ թե ընկած են կուսակցական կամ խմբակային շահի հետեւից։ Սա է մեր հանձնաժողովի տեսլականը»,-ասաց նա։

Հակոբյանը նաեւ հայտնեց, որ արդեն մի քանի ամիս է ինչ հանձնաժողովի 7 անդամներով պատրաստվում են մրցութային այս գործընթացին։ Նշեց, որ պատրաստել են յուրաքանչյուր հեռուստաընկերության այսպես կոչված անձնագիրը․ ինչ խոստումներ են տվել հեռուստաընկերությունը նախորդ տարիներին ծրագիր ներկայացնելիս, դրանցից որոնք է իրագործել եւ ինչքանով, ինչպես է վճարել պետական տուրքերը, ինչ վարույթներ են հարուցվել, ինչ պատժամիջոցներ են ձեռնարկվել եւ այլն։

Համադրելով հեռուստաընկերության անցած պատմությունն ու ապա ներկայացրած ծրագիրը՝ երկու ամսից ՀՌՀ-ն կընտրի հաղթողներին։ Հանձնաժողովն, ըստ համապատասխան օրենքի, կունենա 60 օր ներկայացված հայտերին մանրամասն ծանոթանալու եւ վարկանիշային ընտրությամբ մրցույթի հաղթողներին հայտարարելու համար:

Հանրապետական սփռման լիցենզիայի համար հայտ ներկայացրած այսօրվա հեռուստաընկերություններն էին՝

«Արմնյուզ» ՓԲ ընկերություն

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություն

«Շարկ» ՍՊ ընկերություն (առեւտրային մարկան՝ Թիվի 5 հեռուստաընկերություն)

«Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերություն

«Արմենիա թիվի» ՓԲ ընկերություն

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերություն

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30