Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ընդունվել է Ադրբեջան զորք ուղարկելու մասին որոշումը, Razm.info

Նոյեմբեր 18,2020 00:34

Նոյեմբերի 17-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն` Ադրբեջան զորք ուղարկելու մասին։ Թուրքիայում կրկին պնդում են, որ դրանք տեղակայվելու են «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում»։

Որոշման ընդունման մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ խորհրդարանում քննարկումների ժամանակ «Լավ» կուսակցության (Iyi Parti) անդամ Աբդուլ Ահաթ Անդիջանը ասել է, որ «Թուրքիայի կողմից ստեղծվելիք դիտակետերում պետք է տեղակայվեն ԱԹՍ֊ներ, որոնք կղեկավարվեն, և որոնց տված արդյունքները կվերլուծվեն Թուրքիայի ԶՈւ սպաների կողմից։ Այդ դիտակետերը պետք է որոշակի ֆունկցիա ունենան»։

Նշենք, որ նախօրեին ռուսական կողմը կրկին հերքել էր տեղեկությունը, թե թուրքական զորքն Արցախի տարածքում է տեղակայվելու։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ թուրքական զորքը լինելու է Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս֊թուրքական մշտադիտարկման կենտրոնում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30