Լրահոս
Օրվա լրահոսը

Դա կլինի ինքնասպանություն. Պուտինը՝ ԼՂ-ի շուրջ համաձայնագիրը չիրականացնելու մասին

Նոյեմբեր 17,2020 23:07

Եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, դա նրա համար կլինի ինքնասպանություն: Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դա կլինի ինքնասպանություն: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, բայց նա նկարագրել է (իր ուղերձում-խմբ.) իրական պատկերը, դեպքերը իրական դասավորությունը այնպես, ինչպիսին որ այն կար մեր եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, և այնպես, ինչպիսին որ կա այսօր: Ես ավելացնելու բան չունեմ: Նա ասել է շատ ճիշտ, ազնիվ»,- ասել է Պուտինը:

Նա միաժամանակ նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ հետևել պայմանավորվածություններին, թե ոչ, բայց պարտավորությունների չկատարումը, Պուտինի խոսքով, «կլիներ հսկայական սխալ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30