Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանքները Փաշինյանի հասցեին ինչ-որ դավաճանության մեջ՝ որևէ հիմք չունեն. Պուտին

Նոյեմբեր 17,2020 22:45

Շուշիի հարցը երբեք չի եղել բանակցային գործընթացում, բայց եղել է փախստականների վերադարձ իրենց բնակության նախկին վայրեր, այդ թվում Շուշի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24-»-ի ուղիղ եթերում:

Նա նշել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է 5, հետո ևս 2 շրջանների վերադարձ Ադրբեջանին, Լաչինի միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ, Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանում, իսկ կարգավիճակը թողնվում էր հետագային:

«Իմ կարծիքով, եթե մենք այդ հիմքով հաջողվեր հասնել պայմանավորվածության, պատերազմ չէր լինի… Ես հիմա էլ դրանում լիարժեք համոզված եմ: Ցավոք, երբ թվում էր՝ մենք մոտ ենք այդ հիմքով հարցի լուծմանը, կամ մեկ, կամ մյուս կողմից առաջ էին գալիս խոչընդոտներ, որոնք մենք այդպես էլ չկարողացանք հաղթահարել»,- ասել է Պուտինը:

Ինչ վերաբերում է Շուշի քաղաքին, Պուտինի խոսքով, այդ հարցն առաջ է եկել այս ճգնաժամի ընթացքում:

«Հոկտեմբերի 19-20-ին ես մի շարք հեռախոսային բանակցություններ ունեցա ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ. այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածի մի մասը:

Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում Շուշի: Բայց, ինձ համար անսպասելիորեն, մեր հայ գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ նրանց համար դա անընդունելի էր:

Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում տեսնում է սպառնալիք Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Հիմա ինձ այնքան էլ հականալի չէ, որն էր այդ սպառնալիքը: Նկատի ունեմ, որ ենթադրվում էր խաղաղ քաղաքացիների վերադարձ՝ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի այդ տարածքի, այդ թվում Շուշիի նկատմամբ, և նկատի ունեմ մեր խաղաղապահների առկայությունը, որի մասին արդեն պայմանավորվել էինք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Եվ վարչապետն այդ ժամանակ ասաց՝ ո՛չ, մենք չենք կարող դրան գնալ, մենք կկռվենք: Ուստի մեղադրանքները նրա հասցեին ինչ-որ դավաճանության մեջ որևէ հիմք չունեն: Այլ բան է՝ ճիշտ էր դա, թե սխալ. դա այլ հարց է: Բայց այստեղ խոսք էլ չի կարող լինել որևէ դավաճանության մասին»,- ասել է Պուտինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30