Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորում ապաստանած կինը երազում է կրկին Արցախում ապրելու մասին.«Ստեփանակերտում կապրեմ, բայց Հադրութում՝ չգիտեմ, վախենում եմ»

Նոյեմբեր 17,2020 22:10

Պատերազմը սկսելու առաջին իսկ օրվանից Լոռու մարզը նույնպես կանգնեց արցախցիների կողքին: Նրանցից շատերն ապաստան գտան մարզկենտրոն Վանաձորում:

63-ամյա Աննա Սահակյանը Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Վարդաշատ համայնքից է: Այժմ Վանաձորում է գտնվում ամուսնու հետ: Իսկ երկու տղաները մինչ օրս շարունակում են ծառայություն իրականացնել առաջնագծում. «Նրանցից մեկը վիրավորվել է, բայց էլի նորից գնաց: Իսկ իրենց ընտանիքները Երեւանում են գտնվում: Այստեղից ոչ մի դժգոհություն չունեմ, շատ շնորհակալ եմ, որ մեզ տանիք են տվել եւ ապահով ապրում ենք: Բայց իմ հետագա ճակատագիրը չգիտեմ ոնց պետք է լինի: Ես մեծ կլինեմ, երեխաներիս համար եմ մտածում»,- ասում է տիկին Աննան:

Այն հարցին, թե համապատասխան պայմաններ առաջարկելու դեպքում կրկին Արցախ կվերադառնան, տիկին Աննան դժվարացավ պատասխանել: Ասում է՝ որքան էլ ցանկությունը մեծ է կրկին տուն վերադառնալու, թշնամու հետ կողք-կողքի ապրելու վախն ավելի մեծ է. «Ցանկությունը կա, ես կուզեմ վերադառնամ Հադրութ, մեր գյուղում լինեմ, մեր տանը, իմ երեխաների հետ, բայց որ արդեն թշնամու ձեռքին է՝ վախենում եմ»:

Ի տարբերություն Հադրութի, Ստեփանակերտ վերադառնալու մտքի հետ համաձայն է, միայն թե ընտանիքն ամբողջական լինի. «Ստեփանակերտում կապրեմ, բայց Հադրութում չգիտեմ, վախենում եմ: Եթե Ստեփանակերտում բնակարանով ապահովեն, տղաներս, հարսներս էլ գան, կապրեմ, ինչո՞ւ ոչ: Ձմեռ ա, կարեւորը տանիք լինի երեխաներիս համար, կգնամ, ինչի՞ չեմ գնա»,- խոսքը եզրափակեց արդեն երեք պատերազմ տեսած տիկինը:

Իսկ այսօր շուրջ 100 արցախցիներ Լոռու մարզից րոպե առաջ շտապեցին Ստեփանակերտ, հույսով, որ Արցախը կրկին շենանալու է:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30