Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը պետք է քննի ամեն դետալ՝ պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո, կիմանանք ով է դավաճանել». Մարուքյան

Նոյեմբեր 17,2020 20:30

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ լավ, մարդիկ հարցնում են՝ Նիկոլը գնա, ո՞վ գա՝ պատասխանեց. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան կոնսենսուսային թեկնածու: Բացի արտախորհրդարանական ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, «Իմ քայլը» դաշինքը պետք է նրանց հետ գա այդ որոշմանը: Չի կարող այս դահլիճում վարչապետ ընտրվել՝ առանց «Իմ քայլը» դաշինքի, հետեւաբար «Իմ քայլի» կոնսենսուսը պետք է անցումային վարչապետի թեկնածուի համար: Դրան հասնելու համար պետք են քաղաքական կոնսուլտացիաներ առաջին հերթին «Իմ քայլի» հետ, որովհետեւ իրենց ձայները պետք են»:

Մարուքյանն ասաց, որ ինչ քայլեր ձեռնարկում են, իշխանական պատգամավորները տապալում են, օրինակ, այսօր խորհրդի նիստ է եղել, քվորումի պատճառով չի կայացել. «Գնացեք հարցրեք, մարդը ստանում է կես մլն դրամ աշխատավարձ, չի գալիս գրանցվի խորհրդի նիստին, ինչի՞ չի գալիս»:

Հարցին՝ դուք գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է եւ դավաճանական փաստաթուղթ է ստորագրել՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ դա քրեաիրավական գնահատական է, որը հիմա չեն կարող անել. «Եթե մենք պարզենք, օրինակ, ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի պարետետային փաստահավաք հանձնաժողով: Եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, իշխող ուժը պետք է քննի, նախագահը իրենցից է: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը պետք է քննի ամեն դետալ՝ պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո: Եթե այդ ամբողջի համատեքստում հանձնաժողովի եզրակացությամբ պարզվի, որ դավաճանական փաստաթուղթ է, ապա դավաճանության հոդվածով պետք է հարուցվի քրեական գործ»:

Մարուքյանը նաեւ նշեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում ԳՇ պետի հայտարարության համաձայն, Փաշինյանը 4-րդ օրն իմացել է, որ մենք պատերազմում պարտվում ենք, բայց մեզ տրամադրել են հաղթանակի, վերջում եկել են  ասել, որ կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրել. «Ավելին` տեղեկություններ կային, որ հնարավորություն են ունեցել ավելի վաղ կանգնեցնելու պատերազմը, ավելի բարելավված փաստաթղթեր ստորագրելու, սակայն դա չի արվել…Պարիտետային հանձնաժողովը, երբ քննի, կիմանանք՝ սա է դավաճանել, նա է դավաճանել, ո՞վ է դավաճանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30