«Պարոն Քոչարյան, այն, ինչ ասում եք, շատ ճիշտ եք ասում: Բայց մոռանում եք մի պարզ հանգամանք՝ ռազմական դրության ժամանակ պաշտպանության նախարարից վեր կա մեկ անձ՝ գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը: Մեզ մեծ լավություն արած կլինեք, եթե ձեր հայտարարությունն ուղղեք Նիկոլ Փաշինյանին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի ելույթին՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Շաքե Իսայանը: Հիշեցնեք, որ «Իմ քայլի» պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խոսել էր ՊՆ-ի թերացումների եւ նախարարի հրաժարականի մասին:
Ըստ Շաքե Իսայանի՝ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, չունենալով ռազմական գիտելիքներ, ականջալուր չի եղել շտաբի հայտնած տեղեկություններին իրավիճակի մասին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ