Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հետ միասին նպաստեց Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի, Վիտալի Բալասանյանի, Սամվել Կարապետյանի մեկուսացմանը բանակի ղեկավար կազմից

Նոյեմբեր 17,2020 18:50
ohanjanyan

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, ինչպիսի՞ քաղաքական իրավիճակ է այժմ Արցախում նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրից հետո։ Հայաստանում հրաժարական տվեց արտաքին գործերի նախարարը, արդյոք հրաժարականներ կլինեն նաև Արցախում։

-Արցախում իրավիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին Հայաստանում: Ժողովուրդը վրդովված է, ժողովուրդը վիրավորված է, ժողովուրդը զրկվել է ոչ միայն իր նախնիների  հողերից, այլև արժանապատվությունից և պատվից:Նույնիսկ Օսմանյան կայսրության օրոք իրականացված ցեղասպանության ժամանակ երբեք հայերից չեն խլել իրենց արժանապատվությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր  գործընկերները խլեցին հայկական երազանքը և ժողովրդին թողեցին բախտի քմահաճույքին։ ՀՀ վարչապետի ստորագրած դավաճանական հայտարարությունը զրոյացրեց ղարաբաղյան շարժման արդյունքները և Արցախի ժողովրդավարական պետության կառուցման քսանութ տարիները։ Կատարվածի պատասխանատվությունը մեծ մասամբ կրում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը սեփական ժողովրդի դեմ իրականացված մեծագույն հանցագործության հանցակիցն է։ Ժողովուրդն անպայման նրա նկատմամբ խիստ դատավճիռ կկայացնի։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հրաժարական տալու համարձակ քայլին, ապա ես կցանկանայի ընդգծել, որ նախարար Մնացականյանը Փաշինյանի թիմի այն եզակի մարդկանցից էր, որը դիվանագիտական ճակատում  միայնակ պայքարել է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Արցախի դեմ իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ։ Նրա ջանքերը հուսադրող էին և ես սա ասում եմ որպես ամենաինֆորմացված մարդկանցից մեկը։ Այդ պատճառով էլ ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ ի դեմս Զոհրաբ Մնացականյանի մենք արտաքին գործերի նախարարի  պաշտոնում ունեինք մեր ազգի մեծագույն հայրենասերներից մեկին։ Ես ավելի քան համոզված եմ, որ առաջիկա օրերին, կարող է նույնիսկ վաղը՝ մենք ականատես լինենք Արցախում աղմկահարույց հրաժարականների ու նոր քաղաքական էլիտայի ձևավորմանը՝ երկրի բարոյահոգեբանական իրավիճակը հուսադրող փոփոխությունների ալիքին տրանֆորմացնելու համար։

-Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայաստանը» որոշում է կայացրել դադարեցնել Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինքի հետ համագործակցության հուշագիրը։ Ի՞նչ հետևանքներ կարող են լինել, ինչպե՞ս եք պատկերացնում խորհրդարանի աշխատանքն առաջիկայում։

-«Միասնական Հայաստան» կուսակցությունը, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի նախագիծն էր և ընտրությունների արդյունքում  չկար անհրաժեշտություն նման համաձայնագիր ստորագրել մի կուսակցության հետ, որը ղեկավարում է ահաբեկչական անցյալ ունեցող, կրիմինալ ֆինանսական հարցերում ներգրավված  մարդկանցից մեկը։

Պատերազմը ցույց տվեց Սամվել Բաբայանի ու իր կուսակցության ոչնչությունը։ Նրա ղեկավարած կառույցի՝ Անվտանգության խորհրդի անդամներից շատերը պատերազմի ժամանակ դուրս չէին գալիս Նախարարների խորհրդի պադվալներից։Ես սա ասում եմ որպես այդ այլանդակ պահվածքի ականատես։Հիմա հասկանալով, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը իր քաղաքական ղեկավարի հետ կրելու է դաժան պատասխանատվություն՝ դավաճանության և հայկական ու արցախյան երազանքների փլուզման համար, Բաբայանը փորձում է սպիտակեցնել իր անունը և այդ պատճառով էլ չեղարկում է համաձայնությունը «Ազատ Հայրենիքի» հետ։ Բայց միանշանակ է, որ նա Արայիկ Հարությունյանի հետ միասին հանդիսանում է մեր ժողովրդի դեմ իրականացված հանցագործության հանցակիցը։

Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հետ միասին նա նպաստեց ականավոր հրամանատարներ Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի, Վիտալի Բալասանյանի, Սամվել Կարապետյանի և այլոց մեկուսացմանը բանակի ղեկավար կազմից: Տեղի ունեցածը ծրագրվել է Հայաստանի վարչապետի կողմից և իրականացվել է Արցախի նախագահի կողմից ՝ Սամվել Բաբայանի աջակցությամբ: Բոլորն անձամբ են պատասխանատու ավելի քան 4 հազար հերոս զինվորների զոհվելու, հայկական երազանքի կործանման համար: Եթե ​​չլիներ նրանց դավաճանությունը, ապա այսօր մենք կունենայինք իրականության այլ պատկեր, ոչ այնքան հուսահատ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30