Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի օրերին իր վրա մշտապես ճնշում են գործադրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այդ 44 օրվա ընթացքում, կարելի է ասել, պարբերաբար ճնշում է գործադրվել, ստացել ենք սպառնալիքներ, հրահանգներ, հաղորդագրություններ, ազդակներ տարբեր աղբյուրներից, տարբեր հասցեներից: Ես ասել եմ, որ ոչ մեկը չի կարող խոչընդոտել մեր ճանապարհը, մենք մինչև վերջ գնալու ենք»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ